Մակետային սալիկ
Մակետային սալիկ, ունիվերսալ տպատախտակ էլեկտրոնային սարքերի նախատիպերի հավաքման և մոդելավորման համար։ Մակետային սալիկները բաժանվում են երկու տիպի՝ զոդման միջոցով մոնտաժ և առանց դրա։
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոյի առաջին օրերից ռադիոսիրահարները ամրացնում էին մերկ պղնձալարեր կամ տերմինալի շերտեր փայտե տախտակին(հաճախ հացի տախտակներ էին օգտագործում) և էլեկտրոնային բաղադրիչները զոդում՝ նրանց[1]։
Մակետային սալիկները ժամանակի ընթացքում ենթարկվել են էվոլուցիայի, հիմա դրանք օգտագործում են բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերի նախատիպերի համար։ Օրինակ, ԱՄՆ-ը 3,145,483 արտոնագիր[2] է ներկայացրել 1961 թվականին և շնորհվել է 1964 թվականին, ներկայացնում է փայտե ափսե ամրակցված զսպանակներով և այլ հարմարություններով։
Մակետային սալիկները, որոնք օգտագործվում են այսօր, սովորաբար պատրաստում են սպիտակ պլաստիկից և իրենցից ներկայացնում են բաժանված մատրիցներ(առանց զոդման)։ Մշակվել է Պորտուգալիայում EI Instruments Inc.-ում 1971 թվականին Ռոնալդի կողմից[3]։
Մակետային սալիկի պահանջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրոնային սարքերի նախատիպերի ստեղծման ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի խնդիրներ.
- Անհրաժեշտ է սալիկը նախագծել և արտադրել, իսկ սխալի դեպքում հնարավոր է սխեման փոփոխել,
- Մակետային սարքավորման եզակի նմուշ ստեղծելու համար հաճախ տպատախտակ պատրաստելը ձեռնտու չէ,
- Եթե սխեման, ցածր ինտեգրալային աստիճանով անալոգային էլեմենտների և միկրոսխեմաների վրա կարելի է պատրաստել կախովի մոնտաժով, ապա միկրոպրոցեսորային սարքերի իրականացումը այդ եղանակով դժվար է։
Հատկապես տուժում են ռադիոսիրահարները․ չունենալով սխեմաների նախագծման հատուկ հմտություններ, նրանք ավելի շատ են ստիպված ապավինել «նմուշ և սխալի մեթոդ»-ին։ Որպեսզի լուծեն այս հակասությունը, արդյունաբերությունը թողարկում է լայն դիապազոնով մակետային սալիկներ։ Գծերը հաղորդալարերով միացնելով, ռադիոսիրահարը ստանում է անհրաժեշտ սխեման։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մի քանի տեսակի մակետային սալիկներ․
- Ունիվերսալ ― ունեն բացառապես մետաղական անցքեր, որտեղ մշակողը պետք է միացնի միջակապով,
- Թվային սարքերի համար ― միկրոսխեմայի համար ընդգծված են հնարավոր վայրերը, ամբողջ սալիկով անցկացված են սնուցման գծալարերը,
- Մասնագիտացված ― հատուկ մոդելով սարքերի միկրոսխեմաների համար։ Նման սալիկների վրա կան նախօրոք բաժանված ստանդարտ շղթաներ, ինչպես նաև անցքերի մատրիցան և հետագիծ՝ ոչ ստանդարտի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Description of the term breadboard
- ↑ «Test Board for Electronic Circuits». Վերցված է 2017 Մարտ 18-ին.
- ↑ «Ronald J. Portugal, "breadboard for electronic components or the like", issued 1973-08-14». Վերցված է 2017 Մարտ 18-ին.